«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի գործերը 2022 թվականին լավ են եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բնակարան է գնել Երեւանի կենտրոնում:
Փոխնախարարը 31 մլն 600 հազար դրամ արժողությամբ նորակառույց բնակարանի միանձնա սեփականատերն է: Բացի այդ, նա հանդիսանում է 2011 թվականին գնված բնակարանի համասեփականատեր: Փոխնախարարը բանկային հաշիվներին 1 մլն դրամ է ունեցել, իսկ, որպես կանխիկ գումար, նշել է 13 մլն դրամը: Նա մեկ տարվա ընթացքում 17 մլն դրամ է վաստակել աշխատավարձից եւ համալսարաններից, որտեղ դասավանդում է:
Գիլոյանը նաեւ 45 մլն դրամի վարկ ունի, որը մարելու համար 2 մլն 500 հազար դրամ է ծախսել»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:








































