Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը կողմ էր Ստեփանակերտ-Բաքու բանակցություններին, միայն եթե ինքը ներկայացնի Արցախը, իսկ հիմա դարձել է միջազգային մեխանիզմներով Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների դասակարգային թշնամի, որովհետև ինքը չի կարող լինել բանակցության մաս, քիչ առաջ Արցախի ընտրված նախագահի դեմ նոր շարժում հարուցող ելույթ է ունեցել:
Հասկանալի է, որ Արցախի ԱԳ նախարարության վերջին՝ իրերը իրենց անունով կոչող հայտարարությունները, Լավրովի պլան-2-ի արտահոսքը Արցախից Ռուբեն Վարդանյանի տերերին դուր չի եկել:
Ռուբեն Վարդանյանը ծրագրում է հեղաշրջում իրականացնել Արցախում: Նախկին նախագահների, այդ թվում ուժային որոշ շրջանակների ներգրավմամբ նախկին պետնախարարը որոշել է իշխանությունը հանձնել մի խամաճիկ դաշնակցականի, ով վերջերս է ստանձնել բարձր պաշտոն Արցախում: Միայն այդպես այս գործակալը կկարողանա ամբողջությամբ փողառատ գրպանում պահել և ռուսների տոտալ վերահսկողության տալ դնել արցախյան իշխանությունը՝ վերջնականապես թաղելով Արցախի ապագան:
Արայիկ Հարությունյանը և Արցախի բոլոր ազդեցիկ շրջանակները պետք է իմանան, որ որպես Արցախի ընտրված նախագահ ունի Հայաստանի անվերապահ աջակցությունը:
Հայաստանի քաղաքական ուժերը պետք է սատարեն նրան, անկախ ունեցած գաղափարական շատ տարաձայնություններից:
Հայաստանի նախկին նախագահները, Ամենայն հայոց և Մեծի տանն Կիլիկիո հայրապետները պետք է հանդես գան Արայիկ Հարությունյանին աջակցող հայտարարություններով:









































