Մետա-նկարագրություն: Այն ամենը, ինչ պետք է իմանալ սպասարկման կենտրոն դիմելուց առաջ:

Apple-ի սմարթֆոններն աշխարհում ամենահուսալիներից են։ Սակայն վերջիններս երբեմն նույնպես վերանորոգման կարիք են ունենում հիմնականում հենց օգտատիրոջ գործողությունների պատճառով առաջացած խնդիրների պատճառով:
Ի՞նչն է վնասվում ավելի հաճախ`
- Touch ID կոճակը կամ Face ID սենսորը
- դիսփլեյը
- խոսափողը
- լիցքավորման միակցիչը
- մարտկոցը
- դինամիկը
- տեսախցիկը
- ջրի ներթափանցման դեպքում ցանկացած այլ մաս
Որոշ մասեր կարող են խափանվել բնական մաշվածության հետևանքով, օրինակ՝ մարտկոցը: Մյուսները՝ հարվածից կամ ջրի ներթափանցումից: Ի վերջո, բոլորս հասկանում ենք, որ եթե iPhone-ի ընկնելուց հետո էկրանը կամ տեսախցիկը վնասվել է, պետք է անմիջապես կապ հաստատել սպասարկման կենտրոնի հետ։ Նաև պետք է հաշվի առնել, որ հեռախոսը կարող է արտաքինից խնդիրներ չունենալ, իսկ ներսից՝ խիստ վնասված լինել:
Օրինակ՝ հարվածից հետո iPhone-ը կարող է սկսել դանդաղ աշխատել, WI-FI-ին դժվարությամբ միանալ կամ մարտկոցը արագ սպառվել: Ընկնելու հետևանքով ալեհավաքը կարող է խափանվել, ուստի NFC-ն կդադարի աշխատել, թեև արտաքինից էկրանը վնասված տեսք կարող է չունենալ:

Հեռախոսը վնասվե՞լ է. ահա թե ինչու է պետք ընտրել iSpace սերվիս կենտրոնը
iSpace-ը 2-ը 1-ում է` միակ սրահը Հայաստանում, որն ունի Apple Premium Reseller կարգավիճակ և լիազորված սպասարկման կենտրոն: iSpace սերվիս կենտրոնն ունի մի շարք առավելություններ, որոնք հասանելի են միայն պաշտոնական սերվիս կենտրոններին`
- նոր օրիգինալ պահեստամասեր. Apple-ն իր սարքերի պահեստամասերը մատակարարում է միայն լիազորված սպասարկման կենտրոններին, հետևաբար դրանք հասանելի չեն այլ սպասարկման կենտրոնների կամ անձանց:
- Apple–ի կողմից սերտիֆիկացված մասնագետներ. iSpace սերվիս կենտրոնի սպասարկման մասնագետներն անցնում են վերապատրաստում անմիջապես Apple-ի կողմից և աշխատում միջազգային ստանդարտներին համապատասխան:
- պրոֆեսիոնալ գործիքներ. առանց հատուկ սարքավորումների հնարավոր չէ անվնաս ապամոնտաժել ցանկացած Apple սարք, օրինակ iPhone 13-ը կամ iPhone 14-ը։ Ներսում կան շատ բարակ մալուխներ, ալեհավաքներ, զոդման կետեր և նուրբ էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք կատարյալ հարմարեցված են միմյանց:
Այդ իսկ պատճառով Apple-ը խիստ պահանջներ է ներկայացնում վերանորոգման ժամանակ օգտագործվող յուրաքանչյուր պտուտակահանի նկատմամբ: Իսկ iSpace-ի մասնագետները հետևում են այդ պահանջներին։ Կարող եք վստահ լինել. Ձեր սմարթֆոնը կվերականգնվի ամենաառաջադեմ սարքերի օգտագործմամբ:
- երաշխիք. iSpace–ը պատասխանատու է իր կատարած յուրաքանչյուր աշխատանքի համար: Ուստի մենք տրամադրում ենք երաշխիք կատարված բոլոր տեսակի աշխատանքների համար։

Պաշտոնական սպասարկում iPhone-ի համար
Եթե Ձեր iPhone-ը սովորականի պես չի աշխատում և Դուք դժվարանում եք հասկանալ, թե ինչ է կատարվում, կարող եք օգտվել iSpace սերվիս կենտրոնի արագ դիագնոստիկայի ծառայությունից:
Դիագնոստիկան իրականացվում է հատուկ սարքավորումների միջոցով և ցույց է տալիս iPhone-ի ներքին մասերի վիճակը։ Սա ամենաճիշտ միջոցն է պարզելու, թե արդյո՞ք iPhone-ն ունի լուրջ խնդիր և արդյո՞ք արժե վերանորոգել այն ամբողջությամբ։ Օրինակ՝ սմարթֆոնի վրա ջուր թափվելուց հետո հնարավոր չէ 100% հավանականությամբ բացառել էլեկտրաքիմիական կոռոզիան։ Դա ցույց կտա միայն դիագնոստիկան:
iSpace սերվիս կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները iPhone-ի համար հետևյալն են`
- խորհրդատվություն
- պաշտպանիչ ապակիների տեղադրում
- iPhone-ի մաքրում
- iPhone-ի հետնամասի փոխարինում
- iPhone-ի էկրանի փոխարինում (ամբողջ մոդուլը)
- iPhone մարտկոցի փոխարինում
- iPhone-ի հետևի տեսախցիկի փոխարինում
- iPhone-ի բարձրախոսի փոխարինում
- iPhone-ի վիբրացիոն շարժիչի փոխարինում
- iPhone-ի sim-ի սկուտեղի փոխարինում
- կոճակի վերանորոգում
iSpace-ը վերանորոգում է ցանկացած iPhone-ի մոդել, ներկայացրե՛ք վնասված հեռախոսը, մենք կախտորոշենք և կներկայացնենք խնդրի լուծման առավել հարմար և արդյունավետ տարբերակները:

Եզրակացություն
iPhone-ը վերանորոգելու և դրա համար չանհանգստանալու համար Ձեզ հարկավոր է միանգամից մի քանի գործոն՝ փորձված մասնագետներ, օրիգինալ պահեստամասեր և պրոֆեսիոնալ գործիքներ: Այս ամենը երաշխավորված է iSpace-ի կողմից, որն աշխատում է Apple-ի կանոնակարգով` համապատասխան միջազգային ստանդարտներին:
Պաշտոնական սպասարկման կենտրոնը գտնվում է iSpace սրահում` Ամիրյան 7 հասցեում:









































