Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Վերջին օրերին Ադրբեջանը կտրուկ ուժգնացրել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող թյուր և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:

Նման ամենաթարմ օրինակը ՀՀ զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով զորքերի և ռազմամթերքի կուտակման մասին ապատեղեկատվությունն է: Այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին:

Ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կողմից բազմիցս իրականացված հերքումների՝ Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ այս հարցի պարզաբանման համար Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու Հայաստանի Հանրապետության առաջարկությունը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի շարունակվող պնդումների պայմաններում նման առաքելությունն ակնհայտորեն ավելի հրատապ է դառնում:

Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից կազմակերպվող ապատեղեկատվական արշավի նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղում օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամից և հումանիտար աղետի հրահրման միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու իր քայլերից միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման ուղիղ ապացույց է: Վերջին տարիներին Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, մասնավորապես դրա 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը:

Ինչպես արդեն իսկ արձանագրվել է նաև միջազգային գործընկերների կողմից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ Ադրբեջանը խախտում է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:

Ադրբեջանը շարունակում է խախտել նաև բանակցությունների ընթացքում ձեռքբերված բազմաթիվ պայմանավորվածություններ: Այդ թվում, ի հեճուկս 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելյան պայմանավորվածության, մինչև օրս Ադրբեջանը հստակ հայտարարություն չի արել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, հրաժարվում է կյանքի կոչել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման մասին ձեռքբերված պայմանավորվածությունները:

Պաշտոնական Բաքուն նաև բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտի հետ երկխոսությունը:

Շուրջ 8 ամիս Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պայմաններում, Ադրբեջանը 3 շաբաթ արգելափակել է նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող շուրջ 400 տոննա հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է, որ խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի:

Վերահաստատում ենք, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա, և Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված բոլոր քայլերից: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է խաղաղության օրակարգին և բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին ՀՀ կառավարության հավատարմությունը և միջազգային հանրության բոլոր դերակատարներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, կոչ է անում գործի դնել իրենց տրամադրության տակ առկա ողջ գործիքակազմը՝ ադրբեջանական կողմին կառուցողական դաշտ բերելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում