Իսրայելական «Էդիոտ Ախրոնոտ» թերթը գրում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին լարվածության կապակցությամբ ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիայի կառավարությանը մի քանի խիստ նկատողություն է փոխանցել: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
ԱՄՆ-ի համար մտահոգիչ է եղել հատկապես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որով վերջինս հայտնել է հումանիտար օգնությամբ Գազա ուղևորվող նավերին ռազմական ուղեկցում ապահովելու իր մտադրության մասին:
Հրեական թերթի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է Թուրքիային, որ նման քայլով Մերձավոր Արևելքում վտանգի տակ են դրվում ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Եվրոպայի շահերը:
Բացի այդ, Գազայի հատված Էրդողանի այցը չեղյալ է համարվել հենց ամերիկացիների պահանջով: Թուրքիայի վարչապետին հայտնել են, որ իր երկիրը NATO-ի անդամ է, իսկ այդ կազմակերպությունը «Համասն» ահաբեկչական է համարում, հետևաբար Թուրքիայի վարչապետը Գազայի իշխանությունների հետ բանակցելու որևէ կարիք չի կարող ունենալ:









































