Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերախ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է: IRNA գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ այդ մասին հայտնել է Ֆարս նահանգի գլխավոր դատախազ Քազեմ Մուսավին:
«Դամբարանի վրա կրակ բացած գլխավոր ահաբեկիչն անմիջապես ձերբակալվել է և տարվել հարցաքննության»,- ասել է նա։









































