Նիգերում պետական հեղաշրջման առաջնորդ բանակի գեներալ Աբդուռահման Չիանին պատրաստ է բանակցություններ անցկացնել ECOWAS-ի հետ, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի կրոնական գործիչներին, որոնք հանդիպել են նրա հետ։ Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Պատվիրակությունը գլխավորած շեյխ Աբդուլահի Բալա Լաուի խոսքով՝ բանակցությունների ժամկետները կարող են որոշվել մոտ օրերս։
«Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որի միջոցով Նիգերում խունտայի պետական հեղաշրջման առաջնորդները երկխոսություն կանցկացնեն ECOWAS-ի առաջնորդների հետ` միմյանց հասկանալու համար»,- հավելել է նա։







































