Friday, 05 06 2026
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին

«Մայրենադարձություն». Օտարալեզու դպրոցների դեմ պայքարի նոր գլխավոր վեկտորը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության բարեփումների փորձագետ Սամվել Կարաբեկյանն է:

– Պարո՛ն Կարաբեկյան, հայտնի է, որ օտարալեզու դպրոցների դեմ պայքարը վերափոխվել է պայքարի նոր ձևաչափի: Փոխվել ու ընդարձակվել են խնդիրներն ու նպատակները: Կմանրամասնե՞ք` ինչ նպատակների մասին է խոսքը:

– Ձևաչափի փոփոխության խնդիրը տրամաբանորեն առաջացել էր դեռ այն պահից, երբ ավարտվեց ընդդեմ օտարալեզու դպրոցների շարժման ձևավորման առաջին փուլը: Ժամանակագրական առումով դա 2010թ. դեկտեմբերն էր, երբ, հակառակ հասարակական լուրջ ընդվզումների, ընդունվեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին չարաբաստիկ օրենքը: Հասկանալի է, որ ժամանակ էր անհրաժեշտ` գնահատելու և վերաիմաստավորելու շարժման` այդ փուլում անցած ճանապարհը: Ինձ համար ակնհայտ է, որ այդ փուլը (ես այն պայմանականորեն կանվանեի «հակադրական», քանի որ շարժումն սկսվեց որպես անմիջական և բուռն արձագանք պետական լեզվի և ազգային դպրոցի նկատմամբ ոտնձգությանը, որն աննախադեպ էր անգամ այսօրվա հայ իրականության համար սովորական դարձած շնականության և սահմանազանցության մթնոլորտի պայմաններում) արձանագրեց երկու կարևորագույն արդյունք՝ ա) ձևավորվեց շարժումը որպես այդպիսին, ինչն ինքնին մեծ քաղաքացիական արժեք է. բ) ակնհայտ դարձավ, որ ազգային լեզվի պահպանման (համաձայնեք՝ հրեշավոր է հնչում անկախության 20 տարին նշող պետության պայմաններում) և դերակատարության վերահաստատման խնդիրը սերտորեն առնչվում է, պատճառահետևանքային բազմաթիվ կապերի մեջ է Հայաստանը կործանման եզրին հասցրած բազմաթիվ այլ խնդիրների հետ: Հասկանալի դարձավ, որ առանց լուրջ մշակութային փոփոխությունների, ընդհանուր մթնոլորտի առողջացման, մտավորի և հոգևորի վերադարձի հնարավոր չի լինի դիմակայել մեր ազգային մտոլորտը պատող հիվանդության դանդաղ, սողացող հարձակմանը: Ուստի օտարալեզու դպրոցների խնդիրը միայն մասն է հիմնախնդիրների այն ոլորակծիկում, որում մեզ խճճել է կառավարման ներկայիս անգրագետ համակարգը:

– Լոռիում կայացած հավաքի ժամանակ քննարկվել է, որ շարժումը դառնալու է ավելի ընդարձակ ու համընդգրկուն, որին կգումարվեն նաև բազմաթիվ այլ խնդիրներ: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

– Սա է այն հիմնական պատճառը, որ անհրաժեշտություն առաջացավ ներկայիս փուլում, շարունակելով անզիջում սկզբունքային պայքարն օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ, ավելի լայն ճակատ ձևավորելու՝ հասարակությանը համախմբելու բոլոր այն երևույթների դեմ պայքարելու շուրջ, որոնք հիմք են ստեղծում նման խնդիրների առաջացման՝ կրթական համակարգի ճահճացման, հասարակական-քաղաքացիական արժեքների խեղման, մարդու և հասարակության համար առանցքային հասկացությունների՝ արժանապատվության, ազատության, իրավունքի նենգափոխման, բնապահպանական աղետալի վիճակի, քաղաքաշինության ոլորտում կատարվող` այլ բառ չեմ գտնում` խուլիգանության և անթիվ այլ փորձանքների: Լոռվա հավաքի ընթացքում, իմ տպավորությամբ, միանշանակ ընկալում ձևավորվեց, որ շարժման առաջին փուլում ձեռք բերված փորձը, առաջացած մարդկային մտավոր ներուժը բավարար հիմք են հանդիսանում նման ճակատ ստեղծելու: Իսկ թե ինչու նման ընդլայնման հիմքում դրվեց օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարող նախաձեռնությունը, գոնե ինձ համար պարզից պարզ է՝ բոլոր այդ խնդիրների՝ հայերենի ոսպնյակի միջով իմաստավորումը և ձևակերպումը միայն կարող է հուսալի բանալի տրամադրել դրանց լուծման համար: Հատվող բարդին, բացի կենսաբանականից ունի նաև մշակութային արժեք. այն հայերեն ունի անվանում և աշխարհի մեր լեզվական պատկերի համակարգային բաղադրիչներից է, եթե կուզեք՝ այդ բարդին ոչնչացումից պաշտպանող գուցեև ամենահուսալի միջոցն է, քանի որ աշխարհի մեր լեզվական պատկերի ծրագրից այդ տեղեկույթի՝ տեղեկությունն այլագրող բջջի կորուստով բարդին այլևս լոկ անշունչ նյութ է…

– Ինչպես գիտենք, Լոռվա հավաքի ժամանակ նախաձեռնության անդամները քննարկել են տարբեր ոլորտներում (լրատվամիջոցներ, եթեր, գովազդ, ցուցանակներ, պետական գրագրություն, բիզնես նամակագրություն և այլն) հայերենի դիրքերի պաշտպանության հարցը: Ի՞նչ կոնկրետ քայլեր եք պատրաստվում անել այս ոլորտում:

– Եթեր, գովազդ, ցուցանակներ, այս ամենն ընդամենը վկայությունն են այն բանի, որ վերջին տասնամյակում ազգային–հասարակական օրգանիզմում արագորեն տարածվող գավառականացման վիրուսը, ավա՜ղ, արել է իր գործը: Հենց այսօր ես խանութում, հարցնելով վաճառողուհուց, թե ո՛ր տեսակի սիսեռն է նա խորհուրդ տալիս գնել, լսեցի սովորական դարձած պատասխան. «Ես չեմ փորձել, բայց էս մեկը վերցրեք՝ ռուսական է ամեն դեպքում»: Տեսե՛ք, ընկալման առնվազն երկու ամրագրված շերտ կա այս պատասխանում. ա) ռուսականը, ըստ սահմանման, a priori, միշտ ավելի որակյալ է. բ) հայկականը ընդհանուր միջին սպառման համար է (համեմատեք՝ «հայերենով կրթությունը որակյալ չէ, որակյալ կրթության պահանջ կա»՝ նույն տրամաբանական կառուցվածքն է): Այս իրավիճակը փոփոխելու խնդիրները քննարկելու, շարժման նոր ձևաչափը որոշելու և ռազմավարությունը մշակելու նպատակով նոյեմբեր ամսին մեծ համաժողով հրավիրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

– Քննարկվել է, որ այդ համաժողովում հռչակվելու է նոր շարժման ստեղծումը և ուրվագծվելու են այն վեկտորները, որոնցով այն առաջնորդվելու է: Ի՞նչ վեկտորների մասին է խոսքը:

– Իհարկե, կոնկրետ խնդիրների և լուծումների մասին կխոսվի համաժողովի նախապատրաստական փուլում և բուն համաժողովի ընթացքում, սակայն գլխավոր վեկտորը գոնե ինձ համար պարզ է այսօր: Ես այն ձևակերպում եմ որպես «մայրենադարձություն», որը շատ բաղադրիչներ ունի՝ հայերենագիտական ուսումնասիրությունների ապագավառականացում, որակյալ կրթական համակարգի ստեղծում, օտար լեզուների իմացության խթանում, այսինքն, ի վերջո՝ բաց, ազատ, մրցակցային հասարակության կառուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում