Ակադեմիական քաղաքի հետ կապված մտահոգված ենք, հայտարարված երկու չափորոշիչները թույլ կապ ունեն գիտության հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գիտուժ նախաձեռնության ակտիվ անդամ, «VMware»ընկերության գլխավոր ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանը:
Ըստ գիտնականի` բովանդակությունը պետք է սկզբից գա, հետո նոր կառուցվածքը, ձևը. Ակադեմիական քաղաքի հերթականությունը սխալ է ընտրված. «ՀՀ կառավարության խնդիրն այն է, որ օբյեկտիվ իրականության նրանց ընկալումը վատն է»:




































