Արցախի ճգնաժամը նորից օգտագործվում է ներքին քաղաքական նպատակներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանը կարծում է, որ Արցախի ճգնաժամը արհեստականորեն կփորձեն կապել Երևանի ավագանու ընտրությունների հետ. «Եթե ՀՀ իշխանությունը կորցնի վերահսկողությունը պրոցեսների վրա, Երևանում կունենանք խորը ճգնաժամ, որը կխփի նաև Արցախի պրոցեսի վրա: Փաշինյանը պետք է փոխի գերբի, Արարատի նկատմամբ իր մոտեցումը: Փաշինյանի պարտությունը կարող են օգտագործել հայկական պետականության տապալման համար: Փաշինյանը մինչև սեպտեմբեր ժամանակ ունի փոխել մոտեցումները, այլապես կտապալվի»:







































