Տավուշյան դեպքերից հետո բոլորս համոզված էինք, որ թշնամին դիմելու է մարտական գործողությունների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը:
Ազատամարտիկը վրդովված է Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունից, թե չեն մտածել, որ պատերազմ է լինելու․«ՊՆ-ում մեկը հեռատես չէ՞ր, որ Արցախը 2020-ին գնալու էր պատերազմի: Ինչպես կարող է Դավիթ Տոնոյանը ասել, որ չգիտեին պատերազմ է լինելու, նա ստում է»: Ազատամարտիկը կարծում է, որ եթե կորցնենք Արցախը, կորցնելու ենք Սյունիքը, Վայոց Ձորը:









































