Ինդոնեզիայում փրկարարական ուղղաթիռ է կորել: Bell 412 ուղաթիռի հետ կապն ընդհատվել է այն բանից հետո, երբ այն մեկնել էր Cessna 208-B Caravan կործանված ինքնաթիռի դեպքի վայր: Փրկարարական ուղղաթիռում գտնվել է 5 զինվորական` հայտնում է BBC-ն:
Susi Air ինքնաթիռը վառելիք էր տեղափոխում, այն ընկել է Ինդոնեզիայի արևելքում` լեռներում: Ինքնաթիռում գտնվել է 2 մարդ: Փրկարարները նշում են, որ նրանք հավանաբար զոհվել են, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով անհնար է մեկնել դեպքի վայր:








































