Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Իլհամ Ալիևը՝ եվրոպական քաղաքականության ծուռ հայելու մեջ

«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանն է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով «Խաղաղության պայմանագիր» ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին: Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, որը հնարավորություն է տալիս վիճարկել հայ-ադրբեջանական սահմանը, իսկ հետո տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին», -կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով, որ նախօրեին դա երևաց Եվրոնյուզ հեռուստաընկերությանը Իլհամ Ալիևի տված հարցազրույցից: Եվրոնյուզն այսպես ասած հայելային հարցազրույցներ էր վերցրել Հայաստանի վարչապետից և Ադրբեջանի նախագահից:

Նիկոլ Փաշինյանը արտահայտում է այդ հարցազրույցից իր տպավորությունը, թեև Ադրբեջանի մտադրություններն ու հավակնություններն առավել քան ակնառու են արդեն մոտ երեք տարի՝ հետպատերազմյան ամբողջ շրջանում: Եվրոնյուզի հետ հարցազրույցում Ալիևն ընդամենը կրկնել է այդ մտադրություններն ու հավակնությունները, որոնք հերթական անգամ արձանագրում է Հայաստանը: Իսկ խնդիրն այն է, թե ինչ անել, որպեսզի դրանք արձանագրի և դրանց հանդեպ համարժեք վերաբերմունք ցուցաբերի միջազգային հանրությունը: Եվրոնյուզի հարցազրույցների «մեխն» այն է, որ դրանց հայելայնությունը արտացոլում էր ընդհանրապես միջազգային դերակատարների մոտեցումը՝ հայելային մոտեցումը Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Այլ կերպ ասած, միջազգային դերակատարները ագրեսիվ, հավակնոտ, Հայաստանի հանդեպ իր թե տարածքային, թե նույնիսկ ժողովրդագրական հավակնությունները չթաքցնող Ադրբեջանն ու այդ ամենի թիրախում հայտնված Հայաստանը դիտարկում են հայելային, այլ կերպ ասած՝ մեկը մյուսի արտացոլում:

Սա է գլխավոր խնդիրը, ու այդ խնդրի ֆոնին արդեն երկրորդական է, թե ինչ բովանդակություն է հնչել այդ հարցազրույցներում: Իհարկե երկրորդական բնորոշումը հարաբերական, պայմանական իմաստով, որովհետև միշտ էլ կարևոր են քաղաքական հայտարարությունները, սակայն այստեղ որևէ նոր բան չկա, և առանցքայինը Եվրոնյուզի միջոցով այդ «հայելայնության» արտահայտումն էր, որը խորքային իմաստով եվրոպական քաղաքականության արտացոլումն է: Եվրոպական քաղաքականություն՝ ժողովրդավարության ուղին և արժեքները իր առաջնահերթություն և քաղաքական ճանապարհ ընտրած Հայաստանի, և ամբողջատիրական, կլանային, ընդհուպ բռնատիրական ճանապարհով «հաստատուն» քայլող Ադրբեջանի հանդեպ: Եվրոպական քաղաքականություն, որը գործնականում շատ «լույս է սփռում» ընդհանրապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտում վերջին տասնամյակի իրողությունների և դրանցում Եվրամիության դերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում