Պատերազմից հետո բարձրաձայնել ենք, որ ՀՀ-ին անհրաժեշտ են անօդաչուներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:
Չերնամորյանը կարծում է, որ ՀՀ-ն պետք է զբաղվի անօդաչուների արտադրությամբ․ «ՀՀ ղեկավարությանը թվում էր, թե ռուսական ցածրորակ զենքերի միջոցով կարող էին խոցել գերժամանակակից ԱԹՍ-ները: 6 ԱԹՍ-ով հնարավոր չէր դիմադրել ավելի քան 1000 ԱԹՍ-ներին»:











































