Հայաստանի և Վրաստանի նման կոմպակտ երկրները պետք է փորձեն գտնել ընկերներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դիվանագետ, ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան Վալերի Չեչելաշվիլին:
Չեչելաշվիլին հաճելի է համարում, որ Չինաստանի նման հզոր երկիրը Վրաստանի վարչապետին նման կերպ է ընդունում. «Վրաստանի գլխավոր առաջնահերթությունը իր տարածքային ամբողջականության վերականգնումն է: Վրաստանը միանում է բոլոր նախաձեռնություններին, որն առաջ է քաշել Չինաստանը, բայց այցի արդյունքները միանշանակ դրական գնահատել չեմ կարող»:









































