Երկուշաբթի օրը՝ ամենշաբաթյա ասուլիսում, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի խնդիր է անվանել։ «Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղության գործընթացին», – հավելել է նա։
«Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների շրջանակում այսօր կայցելի Թեհրան՝ ի պատասխան իրանցի գործընկերոջ՝ Երևան կատարած այցի»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն համագործակցությունը էներգետիկայի, տնտեսության, հյուպատոսական ծառայությունների ոլորտներում։