Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հերքել է Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքերը արտահանելու մասին պնդումները՝ նման մեղադրանքերը որակելով անհիմն:
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Անդրադառնալով Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու պատճառաբանությամբ Իրանի դեմ ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուն՝ խոսնակը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում:
«Ինչպես բազմիցս պաշտոնապես հայտարարվել է՝ Ուկրաինայի դեմ իրանական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստան արտահանելու պնդումը անհիմն մեղադրանք է»,-նշել է նա: