Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ այլ մանրամասների մասին կհայտնեն լրացուցիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում և բանակցություններ նրանց միջև։