Լայնածավալ որոնումներից հետո Գերմանիայի իրավապահները հայտարարել են, որ Բեռլինի շուրջ որևէ առյուծի կամ մեծ գիշատչի նշաններ չեն գտել։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի հրապարակումը։
Նշվում է, որ երկու փորձագետներ ուսումնասիրել են հուլիսի 19-ին հրապարակված տեսանյութը, ըստ որի՝ Կլայնմախնով կոմունայում թփերի մեջ առյուծ է երևում։ Մասնագետները ոստիկանությանը հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, տեսանյութում պատկերված կենդանին վարազ է։
Ավելի քան 30 ժամ տևած որոնումները չեղարկվել են։