Իրանի անհանգստությունն է Արևմուտքի ցանկացած ակտիվություն տարածաշրջանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:
Իրանագետի խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերություններում Իրանը հիմա ավելի նախաձեռնող է․ «Իրանը չի դադարում Թուրքիայի հետ աշխատել, քանի որ տարածաշրջանում ունի նրա կարիքը»:
Իրանագետը շեշտեց, որ Իրանը հստակ կարմիր գծեր ունի տարածաշրջանում՝ Իսրայելի ներկայությունն ու սահմանների անխախտելիությունը:








































