Չինաստանում օդի ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի հարավարեւելյան մասում գտնվող Սանբաո քաղաքում ջերմաստիճանը հասել է 52,2 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։
Ինչպես գրում է «Reuters»-ը, մինչ այդ Չինաստանում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է 50,3 աստիճան։ Այս ջերմաստիճանը գրանցվել է 2015թ.
Չինաստանում ջերմաստիճանի նոր ռեկորդային ֆոնին աճում է վտանգը, որ երկիրը նախորդ տարվա նման ռեկորդային երաշտ կզգա։







































