Իրանի բարոյականության ոստիկանությունը կվերսկսի պարեկությունը՝ կանանց ստիպելու ենթարկվել իսլամական գլխաշոր կրելու հագուստի կանոններին: Այդ մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները։
Ոստիկանության խոսնակ Սաիդ Մոնթազերալմահդին ասել է, որ ոստիկանությունը կիրակի օրվանից կվերսկսի տրանսպորտային միջոցների և հետիոտների նկատմամբ պարեկությունը ողջ երկրում, – հաղորդում է «Fars» պետական լրատվական գործակալությունը: