Friday, 07 06 2024
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները

«Բանակցություններն առարկայական էին, ամենադժվար փուլերից մեկն ենք անցնում»․ Շառլ Միշել

Բանակցություններն առարկայական էին։ Կարծիքների փոխանակումը եղել է անկեղծ, ազնիվ և բովանդակալից։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը` Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո։

Նա նշել է Վաշինգտոնում և Բրյուսելում հանդիպումների ինտենսիվ և արդյունավետ բնույթը։

«Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաամբողջական և եռանդուն փուլերից մեկը։ Ես արժանին եմ մատուցում երկու առաջնորդներին՝ խաղաղության գործընթացին նրանց նվիրվածության համար և խրախուսում եմ նրանց հետագա համարձակ քայլեր ձեռնարկել՝ դեպի հարաբերությունների կարգավորում առաջընթաց ապահովելու համար։ Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ակտիվացնել սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները։

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ևս մեկ անգամ վերահաստատել են փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, և որ սահմանազատումը պետք է իրականացնել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Եվ շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը»,- ասել է Միշելը։

Նրա խոսքով՝ վերջին երկու ամսվա ընթացքում կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում:

«Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնք կպահպանեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։ Երկաթուղային կապի կառուցումը պետք է ձեռնարկվի անհապաղ։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել. Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ համընկնում են, և տարբերակներն ակտիվորեն մշակվում են»,- նշել է նա:

Եվրամիության խորհրդի նախագահի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և որևէ մեկին ձեռնտու չէ։ Մենք քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կօգնեն կարգավորել իրավիճակը։ Շեշտել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար։ Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական փոխադրումները երկու կողմերից էլ՝բնակչության կարիքներն ապահովելու համար: Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի կողմից բտեղափոխությունների վերսկսումը»,- նշել է նա:

Շառլ Միշելը շեշտել է, որ այնտեղ գտնվող մարդիկ ապահովության կարիք ունեն:

«Այս համատեքստում նշեցի՝ Եվրամիությունը կարևոր է համարում Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի վստահություն բոլոր կողմերի համար»,- նշել է նա:

Քննարկվել են նաև ձերբակալվածների և գերիների վերաբերյալ հարցերը։

«Ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունն այն ըմբռնմանը, որ կհեշտացվի այն զինվորների ազատ արձակումը, ովքեր անզգուշաբար մյուս կողմ են անցել: Ես հանդես եմ եկել ձերբակալվածների երկու կողմերի ազատ արձակման օգտին։ Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի լուծման և ականազերծման գործում սերտ համագործակցության կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կոչ եմ արել կողմերին հնարավորինս փոխանակել տեղեկատվություն»,- նշել է Միշելը։

Նա հավելել է, որ պայմանավորվել են շարունակել շփումները և զարգացնել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

«Իրական առաջընթացը կախված է մոտ ապագայում ձեռնարկվելիք հաջորդ քայլերից։ Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղ բանակցությունների և կարգավորման համապատասխան միջավայր ստեղծելու համար։

Ես նաև վերահաստատեցի իմ մտադրությունը՝ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամռանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հերթական հնգակողմ հանդիպմանը Գրանադայում»,- իր ելույթը եզրափակել է Միշելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում