Շարժումը որոշել է, որ մեզ պետք է Պլան Բ, եթե իշխանությունը չաջակցի, մենք կանենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Օսիպյանի խոսքով` Շարժումը ժամանակին էր, բայց մի փոքր ուշացած. «Եթե հուլիսի 15-ին Արցախի իշխանությունը իր խոստումը չկատարի, շարժումը կանցնի Պլան Բ-ի. Շարժման բոլոր անդամները կմիանան իշխանության նախաձեռնությանը, եթե նրանք կատարեն այդ խոստումը»:
Օսիպյանի խոսքով` Արցախի ձայնը պետք է լսելի լինի բրյուսելյան առաջիկա եռակողմ հանդիպմանը:







































