Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Ծխողների անցումն այլընտրանքների՝ Բրիտանիայի հանրային առողջության համար առանցքային հարց

Eureporter-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ընդգծել է իր կառավարության՝ «Փոխիր, որ թողնես» ծրագրի կարևորությունը հանրային առողջության բարելավման համար: Այն խրախուսում է սիգարետի անծուխ ու անվնաս այլընտրանքները և հանդիսանում է ծխելու դեմ պայքարի ռազմավարության կարևոր մասը։ Ծրագրի նպատակն է խրախուսել չափահաս ծխողներին՝ տեղեկացված ընտրություն կատարել, այլ ոչ թե արգելքներ դնել այլընտրանքների վրա, որը նրանց թողնում է սահմանափակ տարբերակներ․ գրում է քաղաքական խմբագիր Նիք Փաուելը:

Երբ վարչապետ Սունակը Վեսթմինսթերում խոսել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը անընդհատ աճող ճնշումներից ազատելու մասին, նա իր պատասխանի հիմքում դրել է ծխելու դեմ քաղաքականությունը: Մեծ Բրիտանիայում հասկացել և ընդունել են, որ չափահաս ծխողները դժվար թե թողնեն ծխելն՝ առանց նիկոտինի քաղցը բավարարող ավելի անվտանգ այլընտրանքների:

«Ծխելու վերաբերյալ «Փոխեք, որ թողնեք»  ծրագիրը փորձում է բավականին նախաձեռնող և նորարարական մոտեցում», – ասել է նա: «Կան համոզիչ ապացույցներ այդ ծրագրի փորձնական տարբերակից, որը մենք արել ենք ավելի փոքր մասշտաբով․ եթե մենք կարողանանք օգնել չափահաս ծխողներին՝ ծխելուց հրաժարվել և անցնել էլեկտրոնային սիգարետների, դա ակնհայտորեն կբարելավի հանրային առողջությունը և մեծ օգուտներ կբերի»։

Վարչապետը այս ծրագիրը կապել է հանրային առողջության ավելի լայն մոտեցման հետ: Նա մատնանշել է սննդի վրայի կալորիականության մակնշումը, որը մարդկանց տալիս է անհրաժեշտ ինֆորմացիա՝ տեղեկացված ընտրություն կատարելու համար: Ինքը՝ վարչապետը, չի ծխում և չի խմում, բայց խոստովանում է, որ կախվածություն ունի գազավորված ըմպելիքներից։

Նա օգտագործում է եղեգնաշաքարի պարունակությամբ ըմպելիքներ, որը ավելի լավ է, քան ֆրուկտոզայի վրա հիմնված սովորական հյութը, բայց դա չի բավարարում առողջապահության համաշխարհային կազմակերպության խիստ և անհասանելի չափանիշներին: Ըստ վարչապետի՝ պետք է պրագմատիկ մտածել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի մոտեցման մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է ավելի քիչ շաքար օգտագործել՝ առանց շաքարի փոխարինողներին անցնելու, որը հակասում է բրիտանական առողջապահության ծառայության խորհրդին, քանի որ շուկայում առկա բոլոր քաղցրացուցիչները ենթարկվում են «անվտանգության խիստ գնահատման»: Բրիտանական կառույցի հետ համակարծիք են նաև Միացյալ Նահանգների սննդամթերքի և դեղերի գործակալությունը և Գերմանիայի ռիսկերի գնահատման դաշնային ինստիտուտը:

ԱՀԿ-ն նաև ակտիվորեն հետապնդում է սիգարետի անծուխ այլընտրանքների նկատմամբ արգելող մոտեցում, թեև, ըստ բազմաթիվ երկրների առողջապահական մարմինների, դրանք կարող են կարևոր դեր խաղալ որպես ավելի լավ այլընտրանք նրանց համար, ովքեր չեն թողնում ծխելը։

Հնարավոր է, որ մարդիկ իսկապես առողջ կյանքով ապրեին առանց շաքար պարունակող մթերքների՝ ալկոհոլի և ծխախոտի, բայց իրական աշխարհում դա այդպես չէ, և կարևոր է մարդկանց խրախուսել գոնե ավելի առողջ կյանք վարել: Առանց ավելի քիչ վնասակար այլընտրանքների՝ միլիարդավոր մարդիկ կշարունակեն խմել, ծխել և ուտել շաքար, աղ և այլ անառողջ սնունդ:

Վերջին տասնամյակի ընթացքում բազմաթիվ հանրային առողջապահական հաստատություններ և փորձագետներ սկսել են աջակցել անծուխ այլընտրանքները՝ որպես սովորական սիգարետ ծխողների համար ավելի լավ տարբերակ։

2015թ. ԱՀԿ-ի ծխախոտի արտադրանքի կարգավորման ուսումնասիրության խումբը նույնիսկ նշել է, որ «պակաս թունավոր կամ ավելի քիչ կախվածություն առաջացնող» արտադրանքը «կարող է լինել ծխախոտի հետ կապված մահերի և հիվանդությունների նվազեցման համապարփակ մոտեցման բաղադրիչ»: Ապացույցները զգալիորեն աճել են, որ այն նիկոտինային արտադրանքները, որոնք չեն այրվում, ավելի լավ այլընտրանք են ծխելուն:

Պատահական չէ, որ Եվրոպայում ծխելու ամենացածր մակարդակը Շվեդիայում է՝ 5%: Սա այն միակ երկիրն է ԵՄ-ում, որտեղ կա ծխելու՝ վաղուց հաստատված և տարածված այլընտրանք՝ սնուսը: Քաղցկեղի դեպքերը, ներառյալ՝ բերանի խոռոչի քաղցկեղը, կտրուկ նվազել են, քանի որ շվեդները թողել են ծխելը, իսկ նրանք, ովքեր չեն կարող հրաժարվել նիկոտինից, հաճախ անցնում են սնուսի:

Իդեալական աշխարհում ծխելը վերացնելու լավագույն միջոցը կլինի այն, որ մարդիկ երբեք չսկսեն ծխել: Բայց լավագույնը չպետք է լինի լավի թշնամին, իսկ էլեկտրոնային սիգարետները, սնուսը և առանց այրման աշխատող մյուս այլընտրանքները ծխելը թողնելու արդյունավետ միջոց են, հաճախ՝ միակ ճանապարհը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում