Պատերազմից հետո ակնհայտ էր՝ Թուրքիան չի հասել այն նպատակին, որի մեջ մտել էր․ նպատակը՝ կլանել ամբողջ Արցախը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան արցախյան պատերազմով իր մասնակցությունը Հրվ․ Կովկասում ցույց տվեց և հավակնում է ընդլայնման․ «Օգտվելով ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից՝ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը»:







































