Խորը անհանգստությամբ տեղեկացանք, որ այսօր Ստեփանակերտում Արցախի ՆԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից «Սիվիլնեթ»-ի արցախյան լրագրող Հայկ Ղազարյանը հարձակման և առևանգման փորձի է ենթարկվել։ Արցախի համար գոյաբանական այս ճակատագրական օրերին խիստ անհանգստացնող է իշխանության ներկայացուցչի նմանօրինակ վարքագիծը։ Դատապարտում ենք մեր գործընկերոջ նկատմամբ հարձակումը և առևանգման փորձը։ Պատկան մարմիններից պահանջում ենք հետամուտ լինել և պատասխանատվության ենթարկել միջադեպի մեղավորին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ պետք է հետամուտ լինի, որ Արցախի համար այս օրհասական օրերին որևէ մեկի մտքով չանցնի Արցախում ամենաթողություն հաստատել։
«Առաջին լրատվական»-ը դատապարտում է այս բռնությունը, մեր գործընկերոջ կողքին ենք և հետամուտ կլինենք, որ բարձրաստիճան պաշտոնյան պատասխանատվության ենթարկվի:










































