Արցախի ինքնորոշման իրավունքը հիմա ավելի հնարավոր է, քան նախկինում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը:
Սուրեն Սահակյանը հիշեցրեց, որ Արցախի հարցում մենք խոսքի իրավունքից զրկվել ենք դեռ 92-ից: Սահակյանը կարծում է, որ Արցախի հարցում Մոսկվան լուծման հնարավորություն այնքան չունի․ «Արցախի հարցում գետնի վրա հեշտ չէ անտեսել Մոսկվայի շահը»:
Ըստ Սուրեն Սահակյանի՝ մենք կրկնում ենք սխալները․ «Կրկնում ենք սխալները․ Շուշիի հանձնումը Կարսի հանձնման նախատիպն էր: Քանի ժողովուրդը չունի ձևավորված օրակարգ, դառնում է օբյեկտ կուսակցությունների համար՝ Սիմոն տար, Սիմոն բեր»: