Ռուս խաղաղապահների նկատմամբ հայկական ու ադրբեջանական սոցցանցերում կա անբավարար վերաբերմունք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ռեգիոն» հետազոտության կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Բաղդասարյանը նկատել է, որ ՌԴ ԱԳՆ-ի ամենօրյա տեղեկագրերի բովանդակությունն էլ է տարբեր․«Տպավորություն է՝ ՌԴ ԱԳՆ-ն տեղյակ չէ խաղաղապահների տեղեկագրերից: Հայաստանում սկսել են հետևել պաշտոնական լրահոսին, ինչը դրական է: Ադրբեջանը համակարգված է անում հակահայկական քարոզչությունը: Մեզ մոտ միասնական նարատիվ չկա, ալտերնատիվ կարծիքների առկայություն է, ինչը վատ չէ»:
Ըստ տիկին Բաղդասարյանի՝ բլոկադան կարևոր ռուբիկոն էր․ ցույց տվեց մեր հնարավորություններն ու սպասելիքները․ «Ապրում ենք մի փուլ, որտեղ նորմերը չեն աշխատում, հումանիտար խնդիրները չեն հայտնվում քաղաքական դերակատարների օրակարգում»:










































