Եվրահանձնաժողովում արձագանքում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և հայտարարում, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդլայնումը երկու առանձին գործընթացներ են։
«ԵՄ-ն ունի ընդլայնման շատ կառուցվածքային գործընթաց և շատ, շատ հստակ քայլեր, որոնք պետք է ձեռնարկեն բոլոր թեկնածու երկրները և նույնիսկ նրանք, ովքեր ցանկանում են դառնալ թեկնածու: Դուք չեք կարող համատեղել այս երկու գործընթացները: Յուրաքանչյուր թեկնածու երկրի անդամակցության գործընթացը հիմնված է յուրաքանչյուր երկրի արժանիքների վրա, և յուրաքանչյուր թեկնածու երկրի կողմից ձեռնարկվող հետագա քայլերի տեմպերը կորոշվեն թեկնածու երկրների առաջընթացով և աշխատանքով՝ հասնելու նպատակներին կամ քայլերին, որոնք սահմանված են»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սփինանտը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի անդամներին խնդրել ճանապարհ հարթել Թուրքիայի համար Եվրամիության անդամ դառնալու համար, որպեսզի Թուրքիան այնուհետև ճանապարհ հարթի դեպի Շվեդիային, դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։









































