Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը, տեղեկացնում է kommersant.ru-ն։
Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:
«Փոթորկի նախազգուշացման ռեժիմի ընթացքում լողափերում լողալն արգելված է։ Փրկարարները Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տալիս ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց: Արգելքը կհանվի եղանակային պայմանների փոփոխության և փոթորիկի դադարելուն պես»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտնել է, որ քաղաքում ժամանակավոր կացարաններ են ստեղծվել նրանց համար, ում տները հեղեղվել են: