Կանադայի կառավարությունը չի աջակցում Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ-ի որոշումը։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
Օտտավան ասում է, որ Կանադան ստորագրել է կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որը վավերացվել է ավելի քան 100 երկրների կողմից:
«Մենք չենք աջակցում կասետային զինամթերքի կիրառմանը և պարտավորվում ենք դադարեցնել դրանց կիրառումը խաղաղ բնակիչների, հատկապես երեխաների վրա», – ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան լիովին հավատարիմ է Կոնվենցիային և լրջորեն է վերաբերվում իր պատասխանատվությունը՝ խթանելու այս Կոնվենցիայի տարածումն ամբողջ աշխարհում։