Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ՀՀ ՆԳ փոխնախարարը ելույթ է ունեցել Ջո Բայդենի նախաձեռնած հանդիպմանը

Կայացել է Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպումը, որին ԱՄՆ կառավարության հրավերով մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած առցանց հանդիպմանը բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ԱՄՆ նախագահի անունից ողջունել է հանդիպման մասնակիցներին և խոսել սինթետիկ թմրամիջոցների վտանգավորության և սպառնալիքների մասին։ ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ և նշել սինթետիկ թմրամիջոցների դեմ ԱՄՆ կողմից տարվող պայքարը։

Էնթոնի Բլինքենը կարևորելով սինթետիկ թմրամիջոցների դեմ միասնական պայքարը՝ խոսել է դրանց առաջնահերթությունների մասին։ Ելույթի ավարտին ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և պետություններին` Կոալիցիային միանալու համար։

Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոխնախարար Սարգսյանը ՀՀ կառավարարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն հայտնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված գլոբալ կոալիցիայի հիմնադրման և մեկնարկի համար՝ ընդգծել է հարթակի կարևորությունը սինթետիկ թմրամիջոցների տարածման և բացասական ազդեցության դեմ պայքարում պետությունների ջանքերը միավորելու համար։

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման, ինչպես նաև նոր առաջացող միտումների բացահայտման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ. «Համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը, տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ՝ առցանց շուկաների, կրիպտոարժույթների, սոցիալական մեդիա հարթակների, ապակենտրոնացված հաղորդակցման ցանցերի և այլ եղանակներով։ Այնուամենայնիվ, թեև համացանցը դյուրինացրել է թմրամիջոցների շրջանառումը, այն նաև հնարավորություն է ընձեռել իրավապահ մարմիններին մշտադիտարկել, ուսումնասիրել և կասեցնել ապօրինի գործունեությունը։

ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում: Այս նախաձեռնությունը հանգեցրել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտվող դեպքերի թվի զգալի աճի։ Ցանկանում եմ նշել նաև, որ ընթացիկ տարին ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հայտարարված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի»,- նշել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը։

Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գլոբալ կոալիցիան կնպաստի երկրների միջև համագործակցությանը՝ հեշտացնելով հետախուզական տվյալների, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքների դեմ պայքարում և, որ այն կարող է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ մարմինները, տեղեկատվության փոխանակումը և քաղաքականության համակարգումը։

ՆԳ նախարարի տեղակալը ողջունել է Կոալիցիայի ստեղծման գաղափարը և Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը ու միանալու անհրաժեշտ գործողություններին։ Ելույթ են ունեցել նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին և ներքին գործերի, առողջապահության և արդարադատության նախարարներ։ սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային Կոալիցիայի առցանց հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում