Փակուղի է․ Պետք է խոսել այն հիմնական փղի մասին, որն այստեղ դիրիժորություն է անում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՔԱՎԳ ղեկավար Արթուր Սաքունցը:
Սաքունցի խոսքով` Հայաստանը շարունակելու է պաշտպանվողի դիրքերից հանդես գալ, քանի դեռ գտնվում է եռակողմ հայտարարության գերության տակ. «ՌԴ-ն չի կատարում հաշտարարի իր դերը: Փակուղուց դուրս գալու ելքեր են պետք: Մոսկվան Բաքվին օգտագործում է որպես ճնշման գործիք: Որևէ երկխոսություն այդ փակուղային համակարգում ունենալու է նույն ելքը»: