Ուկրաինան կանխագուշակեց հակահարձակման դժվարությունները և դաշնակիցներին խնդրեց հնարավորինս շուտ և հնարավորինս շատ զենք տրամադրել, որպեսզի ռուսներին ժամանակ չտա պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես ուզում էի, որ մեր հակահարձակումը շատ ավելի վաղ տեղի ունենար, քանի որ բոլորը հասկանում էին, որ եթե հակահարձակումը սկսվի ուշ, ապա մեր տարածքի մեծ մասը ականապատված կլինի։ Մենք մեր թշնամուն ժամանակ և հնարավորություն ենք տալիս ավելի շատ ականներ դնել և պատրաստել իրենց պաշտպանական գծերը»,- ասել է Զելենսկին։