Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Սփյուռքի խճանկարն ու Ստեփանակերտի դժգոհությունը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Երևան-Ստեփանակերտ հեռուստակամուրջի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ Ստեփանակերտը այդքան էլ գոհ չէ Արցախի խնդիրների միջազգային բարձրաձայնման հարցում Սփյուռքի ջանքից: Բնական է, որ Արցախը գոհ չէ Արցախն այսօր պաշարման այնպիսի ծանր ռեժիմում է, որ «իրավունք» ունի գոհ չլինելու որևէ ջանքից, լինի հայաստանյան, սփյուռքյան, թե միջազգային հանրության: Միևնույն ժամանակ սակայն, այստեղ խնդիրը թերևս միայն Արցախի վերաբերմունքի «պաշարված ելակետը» չէ, այլ թերևս նաև իրապես գոյություն ունեցող պատկերը, որը հազիվ թե համարժեք լինի այն ներուժին, որ առկա է Սփյուռքում:

Մյուս կողմից սակայն, պետք է արձանագրել, որ Սփյուռքի ջանք ասվածը խիստ հարաբերական է, ինչպես որ հարաբերական է Սփյուռքի ներուժ ասվածը: Թե ջանքը, թե ներուժը առարկայանում են ոչ թե թվաքանակով կամ այլ վիճակագրությամբ, այլ ինստիտուտներով: Հայկական սփյուռքն այսօր ինստիտուցիոնալ խճանկար է, խճապատկեր: Կան տասնյակ և հարյուրավոր մեծ ու փոքր, ավանդական և նոր կառույցներ, միավորումներ, նախաձեռնություններ: Մի կողմից թվում է, թե՝ որքան շատ, այնքան լավ, ամեն մեկը կանի մի փոքր գործ  և հանրագումարում կստացվի մեծ էֆեկտ:

Գործնականում սակայն, խնդիրները շատ են, սակայն այսպես ասած ներսփյուռքյան ինստիտուցիոնալ հարաբերությունների բարդությունից, մինչև այդ ինստիտուցիոնալ միավորների համարժեքությունը ներկայիս աշխարհաքաղաքական և նույնիսկ աշխարհատնտեսական իրողություններին, ու նաև այն իրողություններին, որ խորքային առումով առկա են սփյուռքի առանձին վերցրած համայնքներից յուրաքանչյուրի երկրում: Սրան էլ գումարվում է այն քաղաքական ազդեցությունը, որ սփյուռքի ներքին հարաբերությունների վրա թողնում է Հայաստանի ներքաղաքական կյանք ասվածը: Դա բերում է նրան, որ անշուշտ կան առանձին ջանքեր, շատ կան, բայց չկա դրանց ծանրակշիռ և հաստատուն էֆեկտ, որը թույլ կտար Արցախի պաշարման հարցը նկատելիորեն վեր բարձրացնել միջազգային օրակարգում: Ինչպես արտահայտել եմ բազմիցս, Սփյուռքը միավոր է, որի կարողությունը, ներուժը՝ ինչպես պետք չէ գերագնահատել, այնպես էլ պետք չէ թերագնահատել: Հարկավոր է պարզապես հետևողականորեն աշխատել այդ ներուժը համաշխարհային իրողությունների հանդեպ ինստիտուցիոնալ և բովանդակային մակարդակի բերելու և պահելու ուղղությամբ, էապես բարձրացնելով վեր Հայաստանի ներքաղաքական իրողությունների մակարդակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում