Մենք չենք հասել մեր ծրագրերին ու նպատակներին, մնացել ենք ցանկությունների դաշտում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ-ում Սահմանադրության մեջ ամեն եկող իշխանություն իրեն հարմար փոփոխություն է կատարում․ «Իշխանությունը չի հարգում Սահմանադրությունը․ դա նշանակում է երկիրն այնպիսին չի կարող լինել, ինչպիսին հռչակվել է: Սերժ Սարգսյանը իր պալատական իրավաբանների օգնությամբ իր համար գրեց Սահմանադրություն, բայց եղավ 2018-ը: Հեղափոխության ալիքի վրա եկած իշխանությունը մնաց հավատարիմ պալատական իրավաբանների գրած Սահմանադրությանը»:









































