Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կասկածի տակ է դրել Շվեդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու նպատակահարմարությունը ռազմավարական անվտանգության տեսանկյունից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Daily Sabah թերթը:
«Այժմ, առավել քան երբևէ, արդիական է քննարկել՝ արդյոք Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բեռ կլինի, թե առավելություն ռազմավարական անվտանգության տեսանկյունից», – հայտարարել Է նա Անկարայում:
Նրա խոսքով ՝ շվեդական անվտանգության համակարգը չի կարողանում կանխել սադրանքները, և, թուրքական կողմի կարծիքով, դա կարող է խնդիրներ ստեղծել ամբողջ դաշինքի համար:
Ֆիդանը կրկնել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Ստոկհոլմում «Ղուրանի վրա նողկալի հարձակումը», ինչպես նաև իշխանությունների թողտվությունը՝ չնայած Անկարայի նախազգուշացումներին: