Բանակցություններից հրաժարվելը չպետք է փոքր երեխայի քայլի նման լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Օսիպյանի խոսքով` Ադրբեջանի առաջարկներն անընդունելի են, բայց դրան պետք է դիմակայել դիվանագիտական ճանապարհով. «Ակնհայտ է, որ Արցախի որոշումների վրա արտաքին գործոն կա: Ռուսները Արցախի միջոցով կինո են խաղում, ԱՀ իշխանություններն էլ հրաման են կատարում: Արցախի կուսակցությունները բանակցություններն ուզում են Վիտոյի տրամաբանությամբ: Արցախի բոլոր կուսակցությունները մերժում են արևմտյան առաջարկը, վտանգը հենց սրա մեջ է»: