Փարիզում բռնության ալիքը մեղմացել է, բայց երկիրը ցնցումների մեջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը:
Եկավյանի խոսքով՝ Ֆրանսիայում քաղաքակրթական ճգնաժամ է․ մի երիտասարդություն է, որը իր սահմանը չգիտի․ «Այս ցնցումը հուսադրող է մի հարցում՝ քաղաքական պատասխանատուները անդրադառնում են ճգնաժամին: Մտահոգիչ իրավիճակ է․ որքանով Մակրոնին կհաջողվի այս «հրդեհը» մարել»: