ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը Լեհաստանի իշխանություններին կոչ է արել թուլացնել եռանդը երկրում ամերիկյան մարտավարական միջուկային զենքի (ТЯО) տեղակայման հարցում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լեհաստանին կոչ եմ անում նվազեցնել իր եռանդը, հակառակ դեպքում նա կհայտնվի կոտրած տաշտակի առջև, և միջուկային տերության փոխարեն կարող է դառնալ միջուկային փորձադաշտ։ Ռուսաստանը մեծ համբերություն ունի, բայց այն անսահման չէ»,- ասել է Շերեմետը։








































