Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եղբոր գերեզմանի վրա անհայտ անձը թողել է Նեթանյահուին ուղղված սպառնալիքներով նամակ։ Իսրայելի անվտանգության գործակալությունը հետաքննում է միջադեպը և աշխատում նամակի հեղինակին գտնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում է Jerusalem Post պարբերականից։
Անվտանգության գործակալության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շեշտել է, որ իրենք թույլ չեն տա, որ երկրի վարչապետին ուղղված սպառնալիքն անտեսվի, և «կարձագանքեն այս միջադեպին իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքներով»։
Ըստ նամակի տեքստի՝ «պետք է պարզ լինի, որ սա առաջին աստիճանի սպառնալիք է, կարմիր մակարդակի սպառնալիք»։
Նամակում այնուհետև նշվում է Նեթանյահուի երկու «առաքելություն», այդ թվում՝ գրավել Գազան և վերադարձնել Հադար Գոլդինի մարմինը (որը նամակում հիշատակվում է որպես «իմ խորհրդական»), ինչպես նաև գերության մեջ գտնվող մյուս իսրայելցիներին: Նամակում շեշտվում է, որ «ժամանակը գնում է» և սահմանվում է վերջնաժամկետ՝ «երեքուկես ամսից մի փոքր ավելի»։







































