Հայ մշակութային և գիտական ընկերակցության համաժողովը միավորել է տարբեր երկրների հայ ակադեմիկոսների, ինչը շատ կարևոր է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ֆլորիդայի միջազգային համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Միսակ Սարգսյանը:
«Պատերազմը շատ ցնցող երևույթ էր. այն միտքը, որ Հայաստանը կարող է չլինել, ոչ մեկի մտքով չէր անցնում, դրա համար պատերազմից հետո բոլորը ցանկացան ինչ-որ մի բան անել: Բայց այդ ոգևորությունը երկար չի մնում անցնցում է, շատ քչերին է տրված այն հատկությունը, որ շարունակեն ամեն օր աշխատել ինչ-որ ծրագրերի վրա: Այդ տեսակետից, այս միության ստեղծումը եզակի դեպքերից է, որ պատերազմից 3 տարի անց աշխատում է: Ես շատ գիտեմ այլ նախաձեռնություններ, որոնք շատ լավ սկսեցին 2020-ի աշնանը, բայց հետո մարեցին»,-ասաց նա:




































