2020-ի պատերազմից հետո կան գաղտնիքներ, որոնք մնում են գաղտնիության մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հռետորական հարց ուղղեց՝ թող մարդիկ ազնիվ լինեն ու խոստովանեն՝ ինչ եղավ ՌԴ-ից 200 մլն դոլարանոց վարկի ձեռքբերումները․«Ձեռք ենք բերել այն, ինչ կարողացել ենք կամ ինչի թույլտվությունը ունեցել ենք»:
Անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի արձագանքին Նիկոլ Փաշինյանին, Հովհաննիսյանը նկատեց․ «Վարչապետի ասածները գերազանցապես լրացնում ու չեն հակասում Օնիկ Գասպարյանի ասածներին»: