Մի իրավիճակ է, երբ ՀՀ-ն զորք չի կարող մտցնել Արցախ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմարդյունաբերության փորձագետ, գործարար Գոռ Ամատունին:
Ամատունու խոսքով՝ Արցախն այսօր շատ թույլ վիճակում է, Հայաստանը չի կարող օգնել, «դաշնակիցն» էլ թույլ չի տա․ «Հասանովը հոխորտալու իրավունք ունի, որովհետև գիտի ինչ իրավիճակ է Արցախում: Արցախում չեն հասկանում, որ դիվանագիտությունը պահանջում է բոլորի հետ աշխատանք: Մենք չենք կարող ռուս-թուրքա-ադրբեջանական տանդեմի դեմ դուրս գալ: Հայաստանը ոտքի կանգնելու ճանապարհով է գնում»:









































