Monday, 22 06 2026
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

«Ապստամբությու՞ն», թե՞ ապստամբություն Ռուսաստանում

Ռուսաստանում ապստամբություն է, համենայն դեպս դատելով իրադարձությունների այն սրընթաց զարգացումից, որ տեղի ունեցավ հունիսի 23-ին: Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր ու հրամանատար, ռուսաստանցի գործարար Պրիգոժինը հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրթիռային հարվածներ է հասցրել Վագների թիկունքային ճամբարներին: Պրիգոժինի հայտարարությունները Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը գննահատել է ապստամբության կոչ և հարուցել նրա դեմ քրեական գործ: Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակից: Այսօր Պրիգոժինը հայտարարել է, որ Վագները վերահսկում է Ռոստովի բոլոր ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը, եւ կոչ արել քաղաքացիներին դուրս չգալ տներից:

Պուտինը ուղերձով դիմել է ռուսաստացիներին և հայտարարել, որ բոլոր ապստամբները կկրեն անխուսափելի պատասխանատվություն: Նա տեղի ունեցողը հայտարարել է «հարված թիկունքից»: Մոսկվայում և ուկրաինական ճակատին մոտ մի շարք շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ, չեղարկվել են զանգվածային միջոցառումները: Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում: Վագների ղեկավար Պրիգոժինի եւ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի միջեւ բացահայտ դիմակայությունը բոլորովին նոր չէ: Այն առկա է արդեն ամիսներ, Պրիգոժինը անընդհատ դժգոհություն էր հայտնում ՊՆ-ից, բայց բանն իհարկե չէր հասել ներկայիս զարգացումներին:

Տեղի ունեցողն իսկապե՞ս ապստամբություն է, թե՞ կառավարելի օպերացիա՝ ապստամբբության անվան տակ, երբ փորձ է արվելու լուծել մի շարք հարցեր՝ Պրիգոժինի «միջոցով», նրան մղելով այդպիսի գործողությունների, միաժամանակ հանելով խաղից, իսկ զուգահեռ նաեւ մի շարք ներքին խնդիրներ լուծելով Ռուսաստանի իշխանության ներսում: Թե՞ իրավիճակն իսկապես անկառավարելի է եւ դա նշանակում է, որ Ռուսաստանում կարող են տեղի ունենալ փլուզումներ, ինչը անկասկած նշանակում է նաեւ, որ դրանց ավերակները ընկնելու են նաեւ Կովկասի վրա և Հայաստանը հերթական անգամ կանգնելու է ավերակների տակ չմմնալու հրամայականի առաջ:

նույնիսկ «կառավարելի քաոսի» մեխանիզմի աշխատանքի պարագայում, Հայաստանի համար այդ ռիսկերը չեն թուլանում: Ռուսաստանում ներկայիս տեղի ունեցողը ցանկացած պարագայում ունի առնվազն կարճաժամկետ ռիսկեր:: Ի դեպ ուշագրավ է, որ հենց երեկ նաեւ Բաքուն որոշեց բետոնե արգելապատնեշներ շարել Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Կառավարելի է Ռուսաստանում գործողությունը, մտածված սցենար՝ ինչ ինչ հարցեր լուծելու համար, թե՞ անկառավարելի ապստամբություն, բոլոր դեպքերում դա ենթադրելու է Ռուսաստանի մարտավարական վերանայումներ նաեւ Կովկասում: Ավելին, չի բացառվում, որ Կովկասում ինչ-ինչ զարգացումներ «ներառվեն» հնարավոր պրոցեսների մեջ: Մեծ հաշվով ահա այդպիսի վտանգավոր եւ ռիսկային սցենարների առումով է, որ մշտապես կարեւոր է եղել, որ Հայաստանը պետք է սերտ աշխատի ռեգիոնալ ազդեցություն ունեցող մյուս բոլոր դերակատարների հետ՝ թե ռեգիոնալ, թե արտառեգիոնալ խաղացողների, որպեսզի ծածկվեն այն հնարավոր վակուումային ռիսկերը, որ առաջանում են Ռուսաստանում տեղի ունեցող չակերտավոր, թե առանց չակերտի ապստամբական գործողությունների հետեւանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում