ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց՝ հանդիպելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ: Նախարարը նշել է, որ ամառային ռազմամարզական ճամբարները հաջորդ ուսումնական տարվանից պարտադիր են լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտը կունենա պարապմունքների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ խորհուրդի նախագահ Նարեկ Ներսիսյանի և «Ազատազէն» ՀԿ նախագահ Իշխան Գևորգյանի հետ:









































