Կարեն Անդրեասյանի հետ կապված՝ այդ ԶԼՄ-ների հայտարարությունները, իմ կարծիքով, բամբասանքներ են և ոչ ավելին, իմ խորին համոզմամբ՝ պաշտպանվող կողմը փորձում է ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություն անել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ինչ վերաբերում է գնահատականներին, թե ճնշումներ են գործադրվում, նախարարը նշեց, որ ամեն մեկն իր ձևով պաշտպանվում է, և օրինակ բերեց, որ եթե որևէ մեկը կոռուպցիայի մեջ է մեղադրվում, ապա ասում է՝ քաղաքական հետապնդում է: Նա նշեց, որ իրենք բոլորին լսում են, բայց իրենց օրակարգից չեն շեղվում:







































