Մենք պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը դեռ երկար կշարունակվի,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Շոլցի խոսքով՝ Գերմանիան պատրաստվում է պատերազմի շարունակման վտանգին, և հենց դրա հիման վրա է հարմարեցնում իր քաղաքական կուրսը։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Գերմանիան շատ բան արեց դաշինքի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Մեզ միավորողը ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը պաշտպանելու որոշումն է»,- ասել է Շոլցը։







































