Արցախում վիճակը բարդ է ու անհասկանալի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արթուր Գրիգորեանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ գործ ունենք ահաբեկչական երկրի հետ, որը մարդկային որևէ դրսևորում չունի․ «Հարցը հեշտությամբ չի լուծվելու․ Բաքուն արհամարհում է մարդկային պարզագույն նորմերը: Ռուս-ադրբեջանական տանդեմը փորձում է ճնշել ՀՀ իշխանություններին Արցախի միջոցով: Արցախցիներին օգտագործում են որպես մանրադրամ մեծ խաղի համար»: